Աշխարհի հնագույն մեղեդին 3,500-ամյա վաղեմության հուրիական հիմն է

Երաժշտությունը կախարդական ուժ ունի, այն կարող է ստիպել ճախրել  ժամանակի հորձանուտում.  և զարմանալի չէ, որ մանկությունից հայտնի երգը  կարող է վերականգնել հին հիշողությունները, զգացողություն է առաջանում ասես երեկ էր այն:

Բայց այժմ կարող ենք ավելի հեռուն գնալ՝ լսելով երբևէ աշխարհին հայտնի հնագույն մեղեդին, որը ստեղծվել է ավելի քան 3,500 տարի առաջ Միտանի թագավորությունում: Այն հուրիական հիմն է: Այս երաժշտական հիմնը վերծանվել է Սիրիայի Ուգարիթ քաղաքից նախորդ դարաշրջանի 1950 թվականներին հայտնաբերված սեպագիր արձանագրությունից:

Հիմնի այս տարբերակը կատարել է երաժիշտ-կոմպոզիտոր Միշել Լևին, ով զբաղվում է հնագույն նվագարանների հետազոտությամբ և վերականգնմամբ: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:
Լևին ասել է, որ իր նպատակն է վերականգնել և ժամանակից փափուկ ու անհոգի երաժշտական  աշխարհ բերել հնագույն քնարի գեղեցիկ նոտաները:

Լևիի խոսքով՝ սպագիրն ուներ նշագրումներ, որոնք երաժշտական նոտագրության ձև էին համարվում հուրիական լեզվում: Շուրջ 29 սեպագիր արձանագրություն է հայտնաբերվել, բայց միայն մեկի տեքստն էր բավական լավ պահպանված, ինչի շնորհիվ  հնարավոր եղավ ժամանակակից մեթոդներով վերականգնել հնագույն մեղեդին: « H6-ը հնագույն երաժշտության ամենակարևոր հատվածն է (գրեթե ամբողջական)մինչ օրս պատմությանը հայտնի, այսքան վաղեմի գրավոր երաժշտական տեքստ երբևէ չի հայտնաբերվել,- ասում է Լևին՝ ավելացնելով,- Հուրիական հիմնի այս տեքստը գրվել  է ավելի քան 3,400 տարի առաջ, որը ավելի քան 3,400 տարի անց կարելի է մեկնաբանել և ներկայացնել»:

Ի դեպ, Կալիֆորնիայի համալսարանի ասորագիտության պրոֆեսոր, ինչպես նաև Բերկլիի մարդաբանության Lowie թանգարանի ղեկավար Աննե Դրաֆֆկոր Կիլմերն էր երաժշտության վերականգնան մեթոդաբանության առաջնամարտիկը, ով 1972թ.-ից սկսեց զբաղվել այդ գործով:

«Մենք կարողանում ենք համեմատել երաժշտության տեքստի վանկերի քանակը նոտաների քանակի հետ ցուցված երաժշտական նոտագրությամբ»,- ասել է պրոֆեսոր Կիլմերը՝ ընդգծելով,- Այս մոտեցումը ստեղծում է հարմոնիա և ոչ թե առանձին նոտաներով երաժշտություն: Բայց հնարավորությունը, որ վանկերի քանակը կհամընկներ նոտաների քանակի հետ տիեզերական էր»,- հավելել է պրոֆեսորը: Վերջինս մանրամասնել է, որ սեպագրի վերևի մասում երաժշտության  բառերն էին շարադրված, իսկ ներքևի հատվածում՝ երաժշությունը նվագելու կանոնները:

Նշենք, որ Միտանին մ.թ.ա   15-14-րդ  դդ. Հայկական լեռնաշխարհի  հարավում` Վանա լճի  և Զագրոսի   լեռների միջև  կազմավորված Միտանի /Խուրրի-Միտանի/պետությունն էր: Միտանին Հայկական լեռնաշխարհում  ստեղծված  առաջին  հայկական  հզոր պետությունն էր:

 

Աղբյուրը` armfvn.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed