Աշխարհի ամենահին քարե քարտեզը

Միջազգային լրահոսը հայտնում է, որ հայտնաբերվել է աշխարհի ամենահին համարվող քարե քարտեզը, որը  5000 տարեկան քար է, որի վրա ըստ երեւույթին պատկերված են դաշտեր ու ճանապարհներ:

5 սմ երկարությամբ գտածոն   Ընդամենը հինգ սանտիմետր երկարության քարը, որը տարեգրված է Ք․ա 2700-2900 թթ, դանիացի հնագետները գտել են արտեֆակտների մեջ, որոնք հայտնաբերել էին Բալթիկ ծովի հարավ-արեւմուտքում ՝ Բորնհոլմ կղզու վրա։ Նաեւ այնտեղ գտել են ծիսակարգային քարեր ՝ արեւի պատկերով։

«Դրանք պատահական քերծվանքներ չեն,- հայտնում է Ֆլեմմինգ Կաուլը, հետազոտողներից մեկը,- Այդ գծերից մի քանիսը կարող են պատկերել եգիպտացորեն կամ բույսեր»

Ընդունված է համարել, որ այդ տեղանքում առաջին բնակիչները հայտնվել են Ք․ա մոտ 3500 տարի առաջ։ Նրանք կառուցել են փայտյա տներ ու աճեցրել հացահատիկ, գարի, ոլոռազգիներ, ու կտավատ, որից հագուստի համար կտոր էին պատրաստում։

Տարածել`
Share

You may also like...