Աշխարհի ամենահին գորգը հայկական ծագում ունի. լուսանկարներ

«Պազըրըկ- Աշխարհում ամենահին գորգն ունի հայկական ծագում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջումգրում է պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը:

Մ.թ.ա.5-3-րդ դարերով թվագրվող գորգը հայտնաբերվել է Սիբիրի դամբարաններից մեկում: Հայտնի գորգերի մասնագետ Ուրիխ Շուրմանը համարում է գորգը հայկական, քանի որ գորգին բնորոշ է հայկական ասեղնագործական ոճը: Նույն եզրահանգմանն են եկել նաև Էրմիտաժի մասնագետները, ովքեր նշում են, որ գորգի թելերը ներկված է որդան կարմիր ներկով, որը ստեղծվել է Արարատյան դաշտում:

Գորգի կրկնակի հանգույցների տեխնիկան համարվում է հայկական, որը պարսիկներն անվանում են Արմանի բաֆֆ, այսինքն հայկական գործ: Նմանատիպ գործվածքներ հայտնաբերվել են Կարմիր բլուրում և Արենիի քարանձավում»:

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031