«Աշխարհաքաղաքական ծուղակ». Լույս է տեսել վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի աշխատանքների 3-րդ ժողովածուն

Տիգրան Հայրապետյանի անվան հիմնադրամը լույս է ընծայել 1991-1999 թթ. հրապարակված նրա աշխատանքների երրորդ ժողովածուն՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» վերնագրով:

Այս առթիվ «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2014թ. մարտ ամսին լրանում է քաղաքագետ, հրապարակախոս, հայ մտքի երկնակամարի պայծառ աստղ Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 և մահվան 15 ամյակը: Ժողովածուում հավաքված են ԱՄՆ և Եվրոպայի վարած ներքին և արտաքին քաղաքականության, Միջին Արևելքի, Ասիայի և նախկին ԽՍՀՄ երկրներում եղած «թեժ կետերի» տրամաբանության մասին վերլուծությունները, Երրորդ աշխարհամարտի հավանականության ու Նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների մասին քաղաքագիտական տեսակետները ներկայացնող հոդվածները և, իհարկե, կրկին որոշ դիտարկումներ «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքի վերաբերյալ:

Ժողովածուի շնորհանդեսը կկայանա մարտի 18-ին, ժամը 15.00-ին, «Հայաթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, հասցեն՝ Վազգեն Սարգսյան փող. 26/1 (Էրեբունի հյուրանոցի դիմաց): Մինչ այդ՝ ժամը 14.00, այցելություն Տիգրանի շիրիմին (Շահումյան գերեզմանոց -1, կենտրոնական մուտք)»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Աշխարհաքաղաքական ծուղակ». Լույս է տեսել վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի աշխատանքների 3-րդ ժողովածուն”

Leave a Reply

Your email address will not be published.