Անցյալն ապագայի համար լավագույն մարգարեն է. Ջորջ Գորդոն Նոել Բայրոն

Ջորջ Գորդոն Նոել Բայրոնը (22.01.1788 – 19.04.1824 թթ.) կամ պարզապես լորդ Բայրոնը եղել է Բայրոնի 6-րդ բարոնը, անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը: Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության վանականներից նա սովորել է հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան: Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլոք:

– Հաշվե՛ք ձեր ապրած երջանկության ժամերը, առանց տառապանքի անցկացրած օրերը և իմացե՛ք` ով էլ, որ լինեք, ավելի լավը չեք կարող լինել:

– Անցյալն ապագայի համար լավագույն մարգարեն է:

– Հասարակությունը քաղաքակիրթ հորդա է` բաղկացած երկու հզոր ցեղերից` ձանձրացնողներից և ձանձրացողներից:

– Միտքը կյանքի ժանգն է:

– Երբեմն խիզախությունը ծնվում է վախից:

– Գիշերը փայլ է հաղորդում աստղերին և կանանց:

– Մենակության մեջ մարդն իրեն պակաս միայնակ է զգում:

– Նա, ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող:

– Եթե կինն ունակ է սիրել իր ամուսնուն, բնականաբար, ավելի շատ կսիրի մարդուն, ով իր ամուսինը չի լինի:

– Տվե՛ք կնոջը հայելի ու մի քանի կոնֆետ, և նա գոհ կլինի:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed