Անտոնեն Արտո ՝ Նամակներ դաժանության մասին

tarntercum.ru-ն գրում է՝

Սիրելի բարեկամ,

Դաժանությունը իմ մտքի ուշացած հավելում չէ, այն միշտ այդտեղ էր, բայց ես պիտի գիտակցեի այն: Ես օգտագործում եմ «դաժանություն» բառը կյանքի ծարավը նշելու համար. ես օգտագործում եմ այդ բառը կյանքի բուքի գնոստիկական իմաստով, բուք, որը խժռում է խավարը. ես նշում եմ անխուսափ անհրաժեշտությունից անդին այն եղած ցավը, առանց որի կյանքը չի կարող գոյություն ունենալ: Բարին ցանկալի է: Դա գործողության արդյունք է. իսկ չարիքը մշտական է:

Անտեսանելի աստված, երբ արարում է, ենթարկվում է արարման գործողության դաժան անհրաժեշտությանը, բայց նա չի կարող չարարել, այսինքն՝ չթողնել, որ ազատորեն պտտվող բքի կենտրոնին չմոտենա չարիքի գեթ մեկ մասնիկ, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի փոքր և դալուկ: Եվ թատրոնը, որը հասկացվում է որպես արարման անընդհատ գործողություն, որպես ամբողջական մոգական գործողություն, ենթարկվում է այդ անհրաժեշտությանը:

Պիեսը, որտեղ չի լինի այդ կամքը, կյանքի այդ կույր ծարավը, որն ունակ է ամեն բան հաղթահարել, որը երում է ամեն ժեստի, ամեն շարժման մեջ և տրանսցենդենտալ իմաստով հստակորեն տարբերվում է, կմնա անպետք և անօգուտ երկ:  

Փարիզ, նոյեմբերի 14, 1932 թ. 

Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed