Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 4-հարկանի առանձնատուն են գնել Թուրքիայում

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գտնվող անշարժ գույքի լայն ցուցակին ավելացել է ևս մեկը. աստղային զույգն առանձնատուն է գնել Թուրքիայում` անմիջապես ծովի ափին, գրում է segodnya.ua-ն:

Այս տարի զույգն իր 6 երեխաների հետ եղել է Թուրքիայում և, թուրքական Anadolu գործակալության աղբյուրների համաձայն, նրանց այնքան է դուր եկել այդ այցը, որ նրանք որոշել են անշարժ գույք գնել այդ շրջանում:

Ծովափնյա վիլլան, որը գնել են Ջոլին և Փիթը, հոլիվուդյան չափանիշներով բավականին համեստ է արժեցել` 2.7 մլն դոլար։ Այն շքեղ 4-հարկանի առանձնատուն է, որն ունի լողավազան և մարզասրահ։

Տարածել`
Share

You may also like...