Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին փոխզիջման են եկել ապահարզանի հարցով, և առաջիկա շաբաթներին ամուսինները պետք է ստորագրեն ապահարզանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Դա մեծ քայլ է, որ նրանք կարողացել են համաձայնության գալ: Այժմ նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն: Մարդիկ խոսում են վերամիավորման մասին, սակայն դա երբեք տեղի չի ունենա», – ասել է պարբերականի աղբյուրը:

Նրա տվյալներով՝ Ջոլին համաձայնել է Փիթին հնարավորություն տալ տեսնվելու իրենց վեց երեխայի հետ: Փաստաթղթերը պետք է դատարան ներկայացվեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին:

 

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...