Անհավանական կոլաժներ՝ հազարավոր մասնիկներից
Այսօր ժամանակակից արվեստի ներկայացուցիչները ամենատարբեր նյութերից ստեղծում են այնպիսի աշխատանքներ, որոնք գրավում են շատերի ուշադրությունը: Ամերիկացի տաղանդավոր լուսանկարիչ Մայքլ Մեյպսը (Michael Mapes) ներկայացրել է իր աշխատանքների հերթական շարքը: Այս անգամ արտասովոր կոլաժներն իրենցից ներկայացնում են հոլանդացի հանրահայտ վարպետների կողմից ստեղծված դիմանկարների յուրօրինակ արտապատկերումներ:
Վերջին այս շարքի համար լուսանկարչի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել այնպիսի հանրահայտ վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ռեմբրանդտը (Rembrandt) և Նիկոլաս Էլիաշը (Nicolaes Eliasz Pickenoy):
Վերջին հավաքածուից 3 նկարներ ներկայացվել են «Դեմ առ դեմ» խորագիրը կրող ցուցադրության ժամանակ (2014թ, մարտի 20, Yellowstone Art Museum):