«Անհամբեր սպասում ենք մեր հրաշքին».BRAVO.am

«Անհամբեր սպասում ենք մեր հրաշքին»`օրեր առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր Մերի Ներսիսյանը: Եվ ահա այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան:

Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի ընտանիքը

Հաղորդավարուհին ռեժիսոր ամուսնուն` Գոռ Պետրոսյանին, կրկին դուստր է պարգեւել: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Սառա: Աղջնակը, ինչպես Մերին է նշել, նման է ավագ քույրիկին` Էվային:

Մերի Ներսիսյանը` դստեր հետ
Մերի Ներսիսյանը կրկին մայրացել է
«Ծննդաբերությունն անցել է հարթ, շատ արագ, ինչի համար շնորհակալ եմ բժշկին: Մայրիկն ու երեխան իրենց հիանալի են զգում: Ես ներկա եմ եղել ծննդաբերությանը: Երեխայի քաշը 3,500 կգ է, հասակը` 50 սմ»,-մեզ հետ զրույցում նշել է երջանիկ հայրիկը:

BRAVO.am-ը շնորհավորում է Գոռին և  Մերիին, իսկ Սառային  բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:
Menq.am-ը միանում է բոլոր բարեմաղթանքներին և անսահաման հաջողություններ մաղթում երիտասարդ ընտանիքին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները`Արև Գրիգորյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed