«Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կանցկացվի «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել jpg ձևաչափով (առավելագույնը՝ 1200 px), «Անկախ Հայաստան» թեմայով photofest2016@gmail.com էլեկտրոնային հասցեով: Լուսանկարների հետ ուղարկել հեղինակի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցե, անձնագրի սքանը: Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է:
Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն նոյեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք ցուցահանդեսի ընթացքում: Մասնակիցներից լավագույն երեքը կարժանանան դրամական և այլ մրցանակների:

Լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամներն են լինելու Դավիթ Հակոբյանը, Մարտին Շահբազյանը, Վահան Ստեփանյանը, Հակոբ Բերբերյանը, Սեդրակ Մկրտչյանը։
Մրցույթի եզրափակից փուլ անցած մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Եզրափակիչ փուլ անցնելու դեպքում ժյուրին կարող է պահանջել լուսանկարի բնօրինակը:
Մրցույթն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed