Անկախ Հայաստանի ֆիլմերը. Հարավային Քալիֆորնիայի համալսարանում նշում են ՀՀ 25-ամյակը

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտը անկախ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձը կնշի մի շարք միջոցառումներով, գրում է  Asbarez թերթը։

Միջոցառումների շարքից առաջինը կոչվում է «Բոլոր լուսավոր հոգիներին ողջու՜յն, ողջու՜յն»։

«Վերափոխելով Չարենցի խոսքը՝ մենք վերջին 25 տարվա ընթացքում նկարահանած ֆիլմերի ցերեկային ցուցադրության ենք հրավիրում։ Դրանց բոլորում դիտարկվում է այդ առանձնահատուկ պատմական իրադարձությունը եւ անվստահ անկախության տարիները։ Հայագիտության ոլորտում բաց կա, երբ խոսքը քառորդ դար գոյատեւող ժամանակակից անկախ Հայաստանի Հանրապետության մասին հրապարակումներին է վերաբերում։ Ֆիլմերի ցուցադրությունն ու քննարկումը հնարավորություն կտա սկսել լրացնել այդ բացը»,- ասել է ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։

Ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 15։00-ից մինչեւ 19։00 Փասադենա քաղաքի Լեմմլի անվան թատրոնում։ Ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում «Մուտքը» ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանի հետ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Անկախ Հայաստանի ֆիլմերը. Հարավային Քալիֆորնիայի համալսարանում նշում են ՀՀ 25-ամյակը”

Leave a Reply

Your email address will not be published.