Անի այցելած թուրք ուսանողներին միջազգային օպերատորը «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրություն է ուղարկել

Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողներն Անիի հայտնի ավերակների տարածքում գտնվելիս միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել են «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել վերջիններիս դասախոսների շրջանում:  Այս մասին ահազանգել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյիլմեզը, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

«Այսինքն՝ այս օպերատորը (նկատի ունի GSM-ը-Խմբ.) պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում և, այդպիսով, իրականացրել է հայերի երազանքը: Այն պարագայում, երբ մենք տարիներ շարունակ մեր ամբողջ ներուժով պայքարում ենք, որպեսզի պատմենք աշխարհին, թե ինչ անարդարության ենք ենթարկվում Հայկական խնդրի հարցում, մեր իսկ երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել և զարմացրել է: Էրզրումի փաստաբանների գրասենյակի հետ տանում ենք համապատասխան պատրաստություններ, մեր բողոքը ներկայացնելու ենք դատախազություն»,- Էյիլմեզi խոսքերը մեջ է բերում tert.am-ը:

Տեսանյութը այստեղ՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...