Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ճանապարհին է` որպես «թուրքական միավոր». թուրքական մամուլ

Թուրքական Hurriyet Daily News-ը գրում է, որ Անիի հնամյա ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ճանապարհին են:

Ըստ աղբյուրի` այդ ուղղությամբ աշխատանք է տարվել Կարսի իշխանությունների կողմից:

Կարսի Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավարությունից ասել են, որ Անիի հայտի ընդունման դեպքում դա կլինի «Թուրքիայի 16-րդ միավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»:

Թուրքիայի իշխանություններն ասել են, որ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին  է դիմած եղել փետրվարին և այժմ Անիի ավերակներն այսպես կոչված «ժամանակավոր ցուցակում են»` մշտական ցուցակում հայտնվելու ճանապարհին:

Աղբյուրը նշում է, որ Անին «միջնադարյան հայկական թագավորություններից մեկի մայրաքաղաքն է եղել, որը զբաղեցրել է ժամանակակից Հայաստանի և ներկայիս արևելյան Թուրքիայի մեծ մասը»:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ճանապարհին է` որպես «թուրքական միավոր». թուրքական մամուլ”

Leave a Reply

Your email address will not be published.