Անդրանիկ Օզանյանի տունը կվերածվի թանգարանի

2-3 շաբաթ է ինչ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հովանավորությամբ և նրա անմիջական հսկողության ներքո Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկ Օզանյանի տանը, որը աշխարհում միակ կանգուն մնացած նրա տունն է, մեկնարկել են վերականգնողական աշխատանքները:

Տունը վերականգնողական և շինարարական աշխատանքների ավարտից հետո վերածվելու է տուն-թանգարանի և գրանցվելու է Բուլղարիայի մշակութային կոթողների պահպանության կոմիտեում:

ԲՀՄ նախագահը տեղեկացրել է, որ առաջին հերթին աշխատանքներ են սկսվել տան ամբողջ բակի պարսպապատման համար: «Բակը ամբողջությամբ պարսպապատված էր մետաղյա ցանցով: Հիմա մենք այն փոխարինում ենք քարե պարսպով, որն ինքնին հնաոճ տեսք է ունենալու», նշել է ովսեփյանը, մեջբերում է «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ էլէկտրոնային կայքը:

Միաժամանակ աշխատանք է տարվում տան տանիքի վրա: Հովսեփյանը նշել է, որ տանիքը ևս ամբողջությամբ փոխարինվելու է, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում:

Տան սեփականատերերը, որոնք ազգությամբ հայեր էին և կալվածքը ժառանգություն էին ստացել Զոր. Անդրանիկի կնոջ՝ Նվարդ Օզանյանի կողմից, որոշել էին այն քանդել և տեղում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն Հարություն Հովսեփյանին ի վերջո հաջողվեց իր անձնական միջոցներով այն գնել:

Նյութի աղբյուրը՝  armedia.am

 

Տարածել`
Share

You may also like...