Անգլիայում հայտնաբերվել են Սափոյի անհայտ բանաստեղծությունները

Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը գտել է հին հունական բանաստեղծուհի Սափոյի մինչ օրս մարդկությանն անհայտ մնացած բանաստեղծությունները:

Ինչպես հայտնում է Euromag-ը, բանաստեղծությունները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ հնագույն պապիրուս ունեցող մի մարդ Օբինքին է դիմել, որպեսզի վերջինս իրեն բացատրի դրանում առկա տարօրինակ գրվածքները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանք Սափոյի անհայտ ստեղծագործություններն են, որոնք, ըստ ամենայնի, ներառված են եղել բանաստեղծուհու առաջին գրքում:

Հիշեցնենք, որ Սափոյի ստեղծագործություններից մեզ է հասել 170 պատառիկ և ընդամենը 1 ամբողջական բանաստեղծություն:

Տարածել`
Share

You may also like...