«Անատոլիական պատմություն»․ ֆրանսիացի դերասանները կնկարահանվեն Ցեղասպանության մասին նոր ֆիլմում

Ռեժիսոր Արտակ Իգիթյանը պատրաստվում է հայերի ցեղասպանության վերաբերյալ նոր ֆիլմի նկարահանմանը, որը կկոչվի «Անատոլիական պատմություն»։ Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է փարիզյան լրագրող Ժան Էքյանը։

Նկարահանումները կսկսվեն 2015-ի նոյեմբերին և կընթանան Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Սյուժեի հիմքում հայերին ատող ծերացող թուրքի պատմությունն է։ Մի օր, սակայն, ծերուկն իմանում է, որ ինքը հայ է։ Ֆիլմը ցույց է տալիս, թե անցյալն ինչպես է ներխուժում ներկայի մեջ։  Անցյալին բախվելով՝ հերոսը պիտի վերաիմաստավորի իր կյանքը։

Գլխավոր՝ Ղազի Մուստաֆայի դերը կխաղա ֆրանսիացի դերասան Ժեռար Դարմոնը («Հատուցման օրը – 2»), իսկ երկրորդ՝ Մուստաֆայի որդու դերը՝ Սամի Նասերին  («Տաքսի»)։ Մեծ կոմպոզիտոր Միշել Լեգրանն արդեն գրել է սաունդթրեքը։

Հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» ամսագիրը նշում է, որ չնայած որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, Ժեռար Դեպարդյեն ֆիլմի դերասանների ցանկում չկա։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Անատոլիական պատմություն»․ ֆրանսիացի դերասանները կնկարահանվեն Ցեղասպանության մասին նոր ֆիլմում”

Leave a Reply

Your email address will not be published.