Այրված գինետունը. Հոգևոր ընփերցումներ

surbzoravor.am-ը գրում է՝

Ամերիկյան մի փոքր քաղաքում մի գործարար որոշեց գինետուն բացել: Եվ հանգամանքների բերումով գինետունը պետք է բացվեր հենց այն փողոցում, որտեղ եկեղեցին էր: Բնականաբար դա շատ զայրացրեց եկեղեցականներին և յուրաքանչյուր քարոզի ժամանակ նրանք հավատացյալներին հորդորում էին աղոթել, որպեսզի Տերը պատժի այդ անաստված գործարարին:

Գինետան բացումից մեկ օր առաջ սարսափելի ամպրոպ եղավ ու գինետան տանիքին հարվածած կայծակն ամբողջովին այրեց այն: Հոգևորականներն ուրախացան, իսկ գործարարը նրանց դատի տվեց՝ պահանջելով հատուցել իրեն հասցված վնասը: Հակառակ կողմն ամեն կերպ ժխտում էր իր մեղավորությունը:

Երկու կողմերին լսելով՝ դատավորն ասաց.

– Դեռ չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեմ, սակայն գործի նյութերից պարզ է դառնում, որ ինչ-որ գինետան տեր հավատում է աղոթքի զորությանը, իսկ եկեղեցականները, չգիտես ինչու, ոչ:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed