Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև աշուն

artsakhpress.am-ը գրում է՝

 Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվող, նկարիչ Հովհաննես Այվազովսկու հոբլեյանական ցուցահանդեսին վաճառվել  է ավելի քան 20 հազար տոմս:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Այսօրվա դրությամբ, արդեն իսկ վաճառվել է 20 հազար տոմս»,- ասել է Տրեգուլովան:

Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը տևելու է 2016 թվականի հուլիսի 29-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 20-ը։ Ցուցահանդեսին ներկայացված է լինելու 120 գեղանկար, 55 գրաֆիկական աշխատանք, արխիվային փաստաթղթեր, նավերի մոդելներ և այլ ցուցանմուշներ։ Ավելի վաղ, Տրեգուլովան նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչների մոտավոր գնահատմամբ՝ Այզավովսկու աշխատանքներով հետաքրքրվողների թիվը կհասնի մինչև 300 հազար այցելուի։

Տարածել`
Share

You may also like...