Այս ֆիլմը ևս կունենա «Անահիտ»-ի հաջողությունը

Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները ավարտին կհասցվեն 2018- 2019 թվականներին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Ֆիլմի բովանդակության հիմքում ընկած է  հայոց արքա Վարազդատի մարզական արկածները, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա:

«Արդեն երկրորդ տարին է` աշխատում ենք նոր լիամետրաժ ֆիլմի վրա: Այդ աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու է ՀՀ մշակույթի նախարարությունը, «Շարմ» ընկերությունն էլ զբաղվում  է ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով»,-ասաց Սահակյանցը:

Վաղ համարելով խոսել ֆիլմի հաջողությունների մասին, Դ. Սահակյանցը հույս հայտնեց, որ այս ֆիլմը ևս կունենա «Անահիտ»-ի հաջողությունը:

«Դեռ վաղ եմ համարում այդ մասին խոսել, քանի որ ֆիլմի պատրաստ լինելուն դեռ երկար ժամանակ կա, բայց անշուշտ պրեմիերա կլինի եւ  հուսով եմ, որ «Անահիտ»-ի նման այն նույնպես երկար կմնա էկրաններին»,-հավելեց նա:

 

 

Նյութը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...