Այս տարի «Արի տուն» ճամբարին կմասնակցի 1000-ից ավելի սփյուռքահայ երիտասարդ

Այս տարի ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն դեպի Հայաստան:
Նրանք կհյուրընկալվեն և կօթևանեն հայ ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Պաշտոնական լրահոս համաձայն` ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:
«Արի տուն» ամառային ճամբարի, ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար:
- Previous A Life in 12 Bars վավերագրական ֆիլմը կպատմի Էրիկ Քլեպտոնի մասին
- Next Մտահոգ եմ. Կարո Պալյան