Այս տարբերակով ասելիք կունենանք. Ռեկորդակիր լեռնագանցի բացառիկ հարցազրույցը (լուսանկարներ, տեսանյութ )

Բարի օր բոլոր Հայերին. Ասում է լեռնագնացության լեգենդ Վլադիմիր Բադալյանը: 

Ավելի քան երկու տասնամյակ տարբեր լեռների գագաթներով անցած «լեռների փորձառու  վարպետը» սահմանեց հերթական ռեկորդը. Օրերս  լ նա հաղթահարեց ռեկորդային 1,003-րդ վերելքը: Ու թեև  լեռնագնացությունը դարձել է կյանքի անբաժան մասը, այնուամենայիվ   չի թաքցնում՝ ստիպված է թողնել սիրելի զբաղմունքը: Վլադիմիր Բադալյանը մեկն է, ով արդեն 1000-ից ավել վեևելքներ է կատարել Հատիս լեռ։ Սա կամքի, ուժի, համբերության և համառության նշան է:

Լեռների վարպետի հոբելյանական 1000-րդ վերելքի կապակցությամբ զրուցել ենք մեր ժամանակների հերոսի՝ Վլադիմիր  Բադալյանի հետ:

Քանի տարի է զբաղվում եք լեռնագնացությամբ

Եթե չհաշվեմ մանկության տարիներըա, ապա լեռներում եմ արդեն  19 տարի,սկսած՝  2001թ.սեպտեմբերից։

 

Արագածի հյուսիսային գագաթ

 

 

Ընդհանուր թվով քանի գագաթ եք բարձրացել, որոնք են դրանք:

Մոտ 25 լեռնագագաթներ, Կապուտջուղ, Խուստուփ, Արամազդ, Իշխանասար, Ծղուկ, Ուղտասար, Քիրս, Վարդենիս, Սանդուխտասար, Արջասար, Արտանիշ, Աժդահակ, Հատիս, Գոիթանասարը, Արա, Թեղենիս, Արմաղան, Բովաքար, Արտենի, Արագած, Աիս, Աասիս, էլբրուս։

Ամենաբարձր գագաթը որն է եղել:

Ամենաշատ բարձրացել եմ Կապուտջուղը, Խուստուփը, Արա լեռը, Հատիսը, Աժդահակը, Արագածը։ Ամենաբարձր Լեռնագագաթը Էլբրուսը։

 

Օրերս  Արագած բարձրացաք ռեկորդային 1000-րդ անգամ. ի՞նչ տպավորություններ  կամ զգացողություններ կարող եք կիսել:

Մի ամբողջ կյանք անցկացրել եմ  Լեռներում։ Հիմնականում միայնակ եմ բարձրացել և  դեռ բարձրանում Լեռնագագաթներ։ Ինձ համար Լեռները Սրբավայրերի են և պետք է մեծ հարգանք ունենալ Լեռների հանդեպ, մաքուր պահենք Մեր Լեռները և հպարտանալ, որ Հայաստանը Սրբազան Լեռնաշխարհը է։ Արագածի 1000-րդ վերելքին շատ եմ սպասել և մտածել եմ, որ այս վերելքը կլինի բոլորիս հպարտությունը։

Ես էլ այս ձևով յուրահատուկ նվաճում եմ կատարում Լեռներում։ Մենք էլ այս տարբերակով ասելիք կունենանք և դա Հայաստանի և Հայերի համար է։

Շատ դժվար է, հիմա ոտքերս վատ վիճակում են, բայց պետք է հաղթահարել ամեն ինչ և հասնել նպատակին։

Դուք ռեկորդակիր եք. երկար տարիների փորձառությունից ուզում եմ ներկայացնեք որոշ ցուցանիշներ, վիճակագրական տեղեկություններ:

Իմ Ռեկորդներից գրանցվել են, 7.07.2018.թ-ին ՀԱՏԻՍ Լեռ՝ 1000անգամ։

Մեկ օրում,3,4,և,5անգամ բարձրացել եմ Հատիսի գագաթ։

Հատիսը  1000 անգամը բարձրացել եմ 15տարի 6 ամսում։ ԱՐԱԳԱԾ 2001թ-ից մինչև 2018թ-ը, բոլոր 4 գագաթները 694 անգամ։

Ռեկորդներից 2-րդ գրանցումը 29.05.2020.ին, 2018-2019թթ , վերելք ԱՐԱԳԱԾ Լեռ-192անգամ։

18.09.2019.թ-ին Արագածի  չորս կատարները՝  8 վերելք՝  9 ժամ 01 րոպեում։ 2018-2019թթ Հատիս լեռ 600 անգամ։ Այսօրվա դրությամբ ԱՐԱԳԱԾ գնացել եմ 597 անգամ, իսկ բոլոր 4 Կատարները բարձրացել եմ արդեն  1000 անգամ։

Լեռների ԱՍՏՎԱԾՆԵՐԸ և ԱՐԵՎԸ Հավերժ Մեզ հետ))) բարի ժպտում է։

 

Զրուցեց Վ. Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...