Այս աշխատության առաքելությունն է Արցախի պատմությունը և մշակույթը հայ հասարակությանը հասնելի դարձնելը

Տեղի ունեցավ «Արցախ քարտեզագիրք» եռալեզու աշխատությունը: Այն հրատարակվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և ինչպես նշեց  «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը, այն  աշխատությունում ներկայացված են Արցախին վերաբերող խնդիրները գիտական, բայց առավել  հակիրճ ձևաչափով:

Աշխատությունը բաղկացած է  40 էջից և յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատմության տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առավելապես օտարազգիների կազմած քարտեզների մի խմբի մատուցումից մինչև ազգաբաշխական (1914թ.), գրչօջախների, կրթական հաստատությունների, բերդերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմական հուշարձանների վայրերը ներկայացնող քարտեզներ:

«Այս աշխատության առաքելությունն է Արցախի պատմությունը և մշակույթը հայ հասարակությանը հասնելի դարձնելը, հատկապես Արցախի խնդիրներով ի պաշտոնե զբաղվող քաղաքական գործիչներին, ինչպես նաև օտար հանրությանը: Դիվանագիտական ճամբարում զենք է՝ ուղղված Ադրբեջանի դեմ»,- ասել է Շ.Հովհաննիսյանը:

Նշենք, որ քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Տարածել`
Share

You may also like...