Այսօր Օպերային թատրոնում կներկայացվի «Նորմա»-ն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մայիսի 2-ին կցուցադրվի «Նորմա» օպերան՝ Բորիս Հայրապետյանի բեմադրությամբ եւ իտալացի հանրահայտ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։

Օպերայում ներգրավված են թատրոնի առաջատար արտիստները, Նորմայի դերում հանդես կգա թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը։ Այս ներկայացումը պատվաբեր է եւ այն ներկայացվում է աշխարհի բոլոր հեղինակավոր թատրոններում:

Օպերային թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանի փոխանցմամբ, Օպերային թատրոնի ղեկավարությունը վճռել է այս տարի իրականացնել այն ամենը, ինչ մտադրվել էր իրագործել Գեղամ Գրիգորյանը, որոնցից մեկն էլ «Նորման» էր:

Նշենք, որ այս տարվա ընթացքում կներկայացվի նաեւ «Տոսկա» օպերան:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Այսօր Օպերային թատրոնում կներկայացվի «Նորմա»-ն”

Leave a Reply

Your email address will not be published.