Այսօր տուրիստի համար պայքար է գնում ամբողջ աշխարհում

«Տուրիզմը մասնավոր բիզնես է և  պետությունը պետք է օրենքների միջոցով ոլորտը կարգավորի ու վերահսկի»,- այսպիսի կարծիք այսօր հայտնեց Մենք մամուլի ակումբում Տուրիզմի հայկական ինտիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:  Տարիների ընթացքում այդ մասին խոսվել է, որ ոլորտը լուրջ խնդիրներ ունի, որոնք այդպես էլ լուրջ լուծման ճանապարհներ չեն ունեցել: Եղած և առկա խնդիրներից մեծագույնն է թերևս մասնագետների պակասն ու շուկայում եղած պահանջարկը: Բանախոսը սակայն չթաքցրեց, որ տարիների ընթացքում փորձեր արվելէ զարգացնելու տուրիզմի ոլորտը՝ կառուցվել են ճանապարհները, կարգավորվել են լուսավորությունները, բացվել են նոր թանգարաններ , հյուրանոցներ և ռեստորանները, սակայն պետք  է այս ամենին զուգահեռ գիտելիքներով և համապատասխան ունակություններով պատասրատված մասնագետներ աշխատեն այդ ոլորոտում:

«Տուրիզմը դա բիզնես է և  արդյունաբերություն և եթե մենք արդյուքն չենք տալիս այն չի կարող գործել: Մենք պետք է այնպես աշխատանեք, որ դրսից մարդը գա իր աշխատած գումարները մեզ տա, տեսնի մեր երկիրը, հավանի այն և առաջարկի իր շրջապատին»: 

Ինստիտուտի ռեկոտրի կարծիքով  պետք է  տուրսիերին ընդունել հստակ հաշվարկներով՝ հաշվարկելով թե կոնկրետ վայր քանի մարդ կարող է մտնել՝ սկսած թանգարաններից վերջացրած բացօթյա տեսարժան վայրերով. դա երբեք չպետք է  սեփական ցանկությամբ արվի, այլ պետք է առաջնորդվել կոնկրետ  մշակված ծրագրով:

«Պետք է հստակ հաշվարկելտուրիստական ռեսուրսի կադաստրը երկրում և տեսնել, թե ինչ հնարավորություն ունենք, որպեսզի ավելորդ անագամ վնաս չհասցնենք  թե  եմր բնությանը, թե տեսարժան վայրերին, ինչու չէ նաև՝ թանգարաններին»:

xe7vyry

Ինստիտոևտի ռեկտորի հետ համակարծիք էր նաև ՀՀ Արկածային տուրիզմի ասոցացիայի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը, որը նույնպես մտահոգություն հայտնեց ոլորտի բացերի նկատմամբ: Վիճակագրության անդրադառնալիս նա նշեց, որ մինչ տարին ամփոփելը դժվար է որևէ թվերի մասին խոսել, բայց կա այն իրողությունը, որ ապրիլյան պատերազմը մեծ չափով անդրադրձել է տուրիզմի վրա, սակայն որը նրանք կարողացել են թեկուզև դժվար, բայց հաղթահարել:

«Ապրիլյան պատերազմի շրջանում, նախնական պատվեր արված խմբերը չներկայացան, սակայն մենք կարողացքն այդ ընթացքը հաղթահարել և անցյալ տարվա համեմատ կարծում եմ, թեկուզև քիչ, բայց աճ կգրանցի»:

wbvi3yb

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed