Այսօր տեղի կունենա «Անահիտ» մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիս

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ»  առաջին մրցանակաբաշխությունը:  «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու  լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա «Անահիտ» մրցանակաբաշխությանը նվիրված առաջին մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներն են՝

Հարություն Խաչատրյան- Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ

Դավիթ Մուրադյան- Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ

Անետա Երզնկյան-  Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ

Րաֆֆի Մովսիսյան- Հայկական ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed