Այսօր Սուրեն Թադևոսյանը կդառնար 41 տարեկան

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր  ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը կդառնար 41 տարեկան, սակայն հայտնի ռեժիսորը հիվանդության պատճառով երկարատեւ բուժումից հետո այս տարվա ապրիլի 11-ին մահացավ Իսպանիայի հիվանդանոցներից մեկում:

Սիրելի ընկերոջ մասին հիշողություններով կայքի հետ կիսվել է քաղաքական-հասարակական գործիչ Ալեն Սիմոնյանը.

«Սուրենի հետ 20 տարվա ընկերներ էինք, ավելի քան ընկերներ: Մինչեւ հիմա դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ նրա պես վառ անհատականությունն այլեւս մեզ հետ չէ: Նրա մասին հիշողություններն անընդհատ են, թե մեր քաղաքում, թե արտերկրում ամեն մի փոքրիկ բան իր հետ է ասոցացվում: Վերջերս ԱՄՆ-ում էի, այնտեղ գնումներ կատարելիս ինձնից անկախ մոտեցա մի շապիկի, որը իսկ եւ իսկ Սուրենի ոճով էր, անգամ կինս ասաց, որ դա Սուրոյին շատ կսազեր, էդ պահին հասկացա, որ հենց Սուրենին պատկերացնելով էլ ինձնից անկախ մոտեցել էի այդ շապիկին: Մենք միշտ կհիշենք Սուրոյին, որովհետեւ նա շատ վառ անձնավորություն էր, յուրահատուկ տեսակ էր: Շատ ափսոս, որ նրա պես մարդիկ շուտ են մեզնից հեռանում, երեւի վերեւում էլ են նման մարդիկ քչություն անում, էնտեղ էլ երեւի նման մարդկանց կարիք կա»,- նշեց նա:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...