Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 48-ամյակն է նշում ամերիկահայ երգիչ, System Of A Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։ Բազմաթիվ երաժշտական քննադատներ ժամանակակից ռոք երաժշտության մեջ նրա ներդրումն անգնահատելի են համարում։

Սերժը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նա հայտնի հայ երգիչ Խաչատուր Թանկյանի որդին է, այնպես որ ձայնային տվյալները նրա արյան մեջ են։ ԱՄՆ տեղափոխվելու ժամանակ նա եղել է 8 տարեկան։ Լոս Անջելեսում Սերժն ընդունվել է Հայ-ամերիկյան դպրոց, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆորնիա նահանգի համալսարան, որտեղ էլ առաջին անգամ սկսել է զբաղվել երաժշտությամբ։ Տարոն Մալաքյանի հետ հանդիպումից հետո ստեղծվել է Soil խումբը, որն արդյունքում վերածվել է System Of A Down-ի, գրում է soadcommunity.ru-ն։

Իր գրեթե ողջ երաժշտական կարիերայի ընթացքում Սերժը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչն արտացոլվում է ինչպես իր անհատական, այնպես էլ խմբի երգերում։
Երևանում Թանկյանը պարգևատրվել է մեդալով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև համաշխարհային ռոք երաժշտության զարգացման գործում ներդրման համար։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է”

Leave a Reply

Your email address will not be published.