Այսօր Հ.Սենկևիչի հիշատակի օրն է

Հատվածներ  «Յո՞ երթաս» վեպից

  •  Երջանիկ են աչքերս, որ քեզ տեսան. երջանիկ են ականջներս, որ լսեցին ձայնդ, որ սրնգի և կիթառի ձայնից էլ քաղցր է…
  •  Տխմարությունը իմաստությունից ոչնչով պակաս չէ և ոչնչով նրանից չի զանազանվում:
  •  Կյանքը ծիծաղի է արժանի, ուստի ծիծաղում եմ:
  •  Առանց հավատի չի կարող առաքինություն լինել:
  •  Քաղցր է ցանկանալ, բայց ավելի քաղցր է ցանկալի լինել:
  • Եթե կյանքը կարելի է վտակի հետ համեմատել ,իմ վտակի մեջ ջրի փոխարեն անհանգստություն է հոսում:
  •  Աշխարհը շարժում է իր ուսերի վրա ոչ թե Ատլանտը, այլ կինը, և երբեմնապես խաղացնում է նրան իբրև մի գնդակ:
  •  Բավական չէ սիրել, պետք է գիտենալ սիրել և պետք է գիտենալ իրեն սիրեցնել:
  •  Աշխարհս հաստատված է խարդախության վրա, իսկ կյանքը խաբեություն է: Հոգին նույնպես խաբեություն է: Հարկավոր է միայն խելք ունենալ՝ որ կարողանաս զանազանել քաղցր խաբեությունը դառնից:
  •  Թեկուզ աշխարհն ու կյանքը ամենամեծ չարիքները լինեին, նրանց մեջ մի բան կմնա միշտ՝ բարիք երիտասարդությունը:
  •  Բախտավորությունը միշտ այնտեղ է, ուր մարդս տեսնում է նրան:
  • Աշխարհիս երեսին իրերը գեղեցիկ են, բայց մարդիկ մեծ մասամբ այնպես գարշելի են, որ չարժե ափսոսալ կյանքը: Ով գիտե ապրել, պետք է իմանա և մեռնել:
  • Ինչպես լույսը արևից, նույնպես և երջանկությունը սիրուց է բխում:
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed