Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր:

Կազմակերպության հորդորն էր այն տոնել այնպիսի հաղորդաշարերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական, սոցիալական և  մշակութային խնդիրներին

Հեռուստատեսության համաշխարհային օրը նվիրված է ոչ թե հեռուստատեսության տեխնիկական ասպեկտներին, այլ ավելի շուտ այն փիլիսոփայությանը, որը մեր կյանք է բերում։

Ժամանակակից աշխարհում հեռուստատեսությունը կապի ու գլոբալիզացիայի խորհրդանիշ է։

Այդ պատճառով էլ պետություններին առաջարկվել է նշել այդ օրը՝ հեռուստատեսային ծրագրեր փոխանակելով խաղաղության, անվտանգության, տնտեսական ու սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակության ընդլայնման թեմաներով։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed