Այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակն է

Այսօր` մարտի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը նվիրվում է Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Տրիումֆ» տրիոն. Ջուլիետտա Խաչատրյան /դաշնամուր/, Աննա Պողոսյան /սոպրանո/, Սար Սարգսյան /բարիտոն/: Երեկոյի ընթացքում կհնչեն Վ. Մանուկյանի, Գ. Չթչյանի, Ստ. Շաքարյանի, Մ. Կոկժաևի, Ս. Հովհաննիսյանի, Ա. Սաթյանի եւ Ա. Սմբատյանի ստեղծագործությունները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed