Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի տարեդարձն է

1930թ.  այս օրը՝ նոյեմբերի 22-ին,   Թբիլիսիում ծնվել է դերասան՝ Կիմ Երիցյանը: 1951թ. տեղափոխվել է Երեւան: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

1955-73թթ աշխատել է Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում, որը խաղացել է ավելի քան 350 անգամ:

1973-2006թթ աշխատել է Երեւնի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են`Ա.Պապայանի «Շշմեցուցիչ հարված» (Վանիկ), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Ագրիպաս աղա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Մ.Շաթիրյանի«Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի) եւ այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Սուտլիկ որսկանը» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Պատահար հուլիսին» (1982թ.) «Հող և ոսկի» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն:

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

 

Մահացել է Երևանում  2010 թ. դեկտեմբեր 26-ին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed