Այսօր կմեկնարկի «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդկան կինոփառատոնը

artsakhpress.am-ը գրում է՝
Սեպտեմբերի 15-17-ը ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան հանգստավայրում տեղի կունոնա «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդկան կինոփառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն այս տարի կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո: Փառատոնը միտված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը:
«Ես եմ» միջազգային 9-րդ երիտասարդական կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրզստանից, Գերմանիայից ներկայացված 80 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Այս տարի մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում. «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ»:
Փառատոնի ժյուրիի նախագահն է կինոքննադատ Աննա Երզնկյանը, անդամներն են՝ կինոռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը:
Փառատոնն անցկացվում է 2004 թվականից: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այն տեղի կունենա ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
- Previous Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնը կբաղեցնի Հակոբ Ղազանչյանը
- Next «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրություն՝ նվիրված անկախության 25 ամյակին