Այսօր կկայանա «Մանկական եվրատեսիլ-2016». հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան

Մրցոյթին ներկայացված տասնյակ երգերից «Մանկական եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» ստեղծագործությունը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, գրում է NEWS.am-ը:
հիշեցնենք, որ այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ը կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում: