Այսօր լրանում է Եվգենի Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը

Ռուսական էստրադայի արտիստ, գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը (Պետրոսյանց) այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։ Արտիստը ծնվել է 1945թ. սեպտեմբերի 16-ին Բաքվում, գրում է РИА Новости-ն։

1961-ին տեղափոխվել է Մոսկվա, շարունակել կրթությունը։ 1962-ին կայացել է Պետրոսյանի առաջին ելույթը պրոֆեսիոնալ բեմում՝ որպես հաղորդավար։ Երկու տարի անց նա սկսել է ուղիղ եթերում վարել հայտնի «Голубой огонек» հաղորդումը։ Նա նաև հորինել և վարել է «Հումորի երեկոները» «Օստանկինոյի» համերգասրահում։

Պետրոսյանը մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից առաջինը լույս է տեսել 1994-ին։

1991-ին նրան շնորհվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։

Տարածել`
Share

You may also like...