Այսօր իտալացի կոմպոզիտոր Ջ. Վերդիի ծննդյան օրն է

Ջուզեպպե Վերդի (Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813թ. հոկտեմբեր 10, 1901թ. հունվար 27), նշանավոր  իտալացի  կոմպոզիտոր։  Համարվում  է  19  դարի  առավել  ազդեցիկ  օպերային  երգահաններից  մեկը։  Գրել  է  28  օպերա,  որոնցից  շատերը,  այդ թվում` «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։ Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյիցոչ հեռու (Պարմի դքսություն)։ Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ։ Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր։ Վերդին դժվար մանկություն է ունեցել։ Ընտանիքը խեղճ էր ապրում։ Գյուղի եկեղեցում նա մասնակցում էր պատարագի մատուցմանը։ Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ նվիրեցին

(սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման)։ Այս խիստ անկատար գործիքը կոմպոզիտորը պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։

Նյութի աղբյուրները՝ calend.ru և  1lur.am

Տարածել`
Share

You may also like...