Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է

Թատրոնի համաշխարհային օրը հիմնվել է 1961-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի (International Theatre Institute, ITI) կողմից ու ամեն տարի մարտի 27-ին նշվում է ITI կենտրոնների ու միջազգային թատերական միությունների կողմից։
Ավանդաբար այն անցնում է «Թատրոնը որպես փոխըմբռնման ու ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց» միասնական կարգախոսով:
Նշենք, որ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ուղերձը գրվել է 1962-ին ֆրանսիացի գրող ու նկարիչ Ժան Կոկտոյի կողմից։
Աղբյուրը` Calend.ru-ն։
- Previous Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը
- Next Հռոմից ավելի հին Երևանը. «Россия -24»-ի հեղինակային նյութը