Այսօր Է. Ջոնի տարեդարձն է

Սիրված երաժիշտ և երգահան Էլթոն Ջոնն այսօր նշում է 70-ամյակը:
Էլթոն Ջոնը՝ Ռեջինալդ Քենեթ Դուայթը ծնվել է 1947 թվականի մարտի 25-ին: Նա մեծ դեր է կատարել երաժշտության բնագավառում, իր 50-ամյա երաժշտական գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ, նրա սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական Թոփ-40-ում:
1970-ականներին Էլթոն Ջոնի 7 հավաքածուները զբաղեցնում էին ռեյտինգային ամենաբարձր վարկանիշերը, իսկ 1997 թ.-ին նրա «Candle in the Wind» ստեղծագործությունը, որը նվիրված էր բրիտանական արքայադուստր Դիանային, վաճառվել է 37 միլիոն օրինակով:
1994 թվականին Էլթոն Ջոնին շնորհվել է ասպետի կոչում և նա իր պատվավոր տեղն է գրավել Ռոք-ն-ռոլի պատվո սրահում:
Աղբյուրը` panorama.am
- Previous Ե. Քոչարի «Ալեգորիա»-ն իր տեղը գտավ Մոսկովյան պուրակում
- Next Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը