Այսօր է ծնվել ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը

1859 թ. այսօրը` մարտի 16-ին  ծնվել է Ալեքսանդր Պոպովը, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ. 1906)։

Պոպովն աշխատել է որպես Կրոնշտադտի ականային սպայական դասարանի դասախոս, իսկ հետագայում՝ որպես Ռուսաստանում առաջին քաղաքացիական էլեկտրատեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատության՝ էլեկտրատեխնիկական ինստիտուտի, պրոֆեսոր և առաջին ընտրովի տնօրեն։

Գյուտերը

Համոզված լինելով, որ կապը հնարավոր է իրականացնել առանց հաղորդալարերի՝ Հենրիխ Հերցի հայտնագործած էլեկտամագնիսական ալիքների միջոցով, Պոպովը պատրաստեց աշխարհում առաջին ռադիոընդունիչներից մեկը, օգտագործելով նրա սխեմայում զգայուն կոհերեր-ի հատկությունների վերականգնումը ազանշանի գրանցելուց հետո հենց նույն սխեմայով ղեկավարվող մուրճիկի հարվածով։

Տարածել`
Share

You may also like...