Այսօր Երաժշտության միջազգային օրն է

Երաժշտության միջազգային օրը (International Music Day) ամեն տարի նշվում է հոկտեմբերի 1-ին՝ սկսած 1975 թվականից: Այն սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Երաժշտական միջազգային խորհրդի (IMC) նախաձեռնությամբ՝ Լոզանում IMC-ի 15-րդ Գլխավոր ասամբլեայում: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Տոնը ամեն տարի նշվում է ողջ աշխարհում համերգային մեծ ծրագրերով՝ լավագույն երաժիշտների և գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ: Տեղի են ունենում նաև ստեղծագործական հադիպումներ կոմպոզիտորների և կատարողների հետ, կազմակերպվում են տարբեր ակցիաներ:
Երաժշտության միջազգային օրը իրացնում է ժողովուրդների մերձեցման և բարեկամության, մշակույթների փոխադարձ հարստացման գաղափարը, քանզի երաժշտության լեզուն ինտերնացիոնալ է և հասկանալի բոլորին, ովքեր դա զգում են:
Նյութը՝ iravunk.com
- Previous Հայի հոգին. Այսօր Հենրիկ Մալյանի տարեդարձն է
- Next Վաշինգտոնում Կարո Փայլյանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին