Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակն է

Այսօր՝ մարտի 13-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Չարենցի տուն-թանգարանը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի, Հայաստանի գրողների միության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ե. Չարենցի անվան թիվ 67 հանրակրթական դպրոցի հետ համատեղ կազմակերպել է միջոցառումների շարք:
Միաժամանակ, Ե. Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ջավախքում, Արցախում:
Ինչպես նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, ինչպես նաև մասնաճյուղ թանգարանները` 2017 թվականին կիրականացնեն մի շարք միջոցառումներ նվիրված Չարենցի ծննդյան 120-ամյակին:
Աղբյուրը` iravunk.com
- Previous Ստալինի հուղարկավորության մասին պատմող եզակի գունավոր կադրեր
- Next Մոնա Լիզան ուրա՞խ է, թե տխուր