Այսօր գիրք նվիրելու օրն է

Հայաստանում փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տոնը սկսել ենք նշել 2008թ.-ից, երբ Գրողների միության առաջարկով ՀՀ կառավարությունն այն կյանքի կոչեց:

Օրվա ընտրությունը՝ փետրվարի 19-ը (նախկինում փետրվարի 7-ին էր) կապված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան օրվա հետ:

Տոնի առթիվ հանրապետությունում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում՝ հրապարակային ընթերցումներ, մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ գրողների հանդիպումներ: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք այսօր կարող է հաճելի անակնկալ մատուցել  հարազատ մարդուն՝ նվիրելով գիրք:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Այսօր գիրք նվիրելու օրն է”

Leave a Reply

Your email address will not be published.