Այսօր առակագիր Իվան Կռիլովի տարդարձն է

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասույթը ռուս գրող, առակագիր Իվան Կռիլովինն է, ով նաև Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս էր։
Ծնվել է 1769 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում, բանակի հրամանատարի ընտանիքում: Իվանը, մանկուց սիրել է կարդալ, զբաղվել է ինքնակրթությամբ: Համարվել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը: Հոր մահից հետո, Իվանը մոր հետ տեղափոխվում է Պետերբուրգ: Այն ժամանակվա Ռուսաստանի մայրաքաղաքը Կռիլովի համար դառնում է գրականությամբ զբաղվելու լավագույն միջավայրը:

Գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է: 1809-1843 թթ ստեղծել է 200 առակ՝ գրված ժողովրդական ոգով, երգիծանքով, սուր ու դիպուկ լեզվով:
«Կլեոպատրա», «Ֆիլոմելա» ողբերգություններն ու «Կատաղած ընտանիքը» կատակերգությունը երիտասարդ Իվանին մեծ ճանաչում են բերում թատերական և գրական միջավայրում:

Կռիլովը միշտ գրում էր իր ժամանակների համար ամենակարևոր թեմաներով: Նրա առակների գործող անձինք են ագահ գայլերը, անպաշտպան գառները, խորամանկ ու կեղծավոր աղվեսները, հիմար սագերն ու ամենահզոր առյուծը…Իսկ մեծ առակագրի ժամանակակիցները այդ կերպարների շնորհիվ հեշտությամբ ճանաչում էին ցարական անիրավ անգետներին, պարծենկոտներին:

Պարզ ու հասկանալի են նրա առակները: «Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և մյուս առակները, որոնք թարգմանվել են նաև հայերեն։

Նյութը վերահրապարակվեց առանց խմբագրման

Աղբյուրը` lurer.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed