«Այսօրվա սերունդը վաղվա զինվորն է»՝ «Հայորդիներ» սկաուտական 7-րդ ամենամյա բանակում

artsakhpress.am-ը գրում է՝

Հուլիսի 25-ից  Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի անդամ Հայկի Սերունդ ՀԿ-ի  նախաձեռնությամբ Շուշիում  «Այսօրվա սերունդը վաղվա զինվորն է» խորագրով  «Հայորդիներ» սկաուտական 7-րդ ամենամյա բանակումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայկի Սերունդ» ՀԿ արտաքին կապերի պատասխանատու Երվանդ Հաջիյանը նշել է, որ Արցախի տարբեր բնակավայրերից պատանիների ու երիտասարդների ընդգրկմամբ սկաուտական ճամբարը կազմակերպվում է 2010 թվականից:

«Այս տարի նախատեսում ենք երկու հերթափոխով ճամբար: Սա մեր առաջինն հերթափոխն է՝ 150 մասնակցի ընդգրկմամբ և տասնօրյա տևողությամբ: Ճամբարականներ ունենք Արցախի բոլոր շրջաններից, Ստեփանակերտից և Հայաստանից:Բանակ-հասարակություն կապի ամրապնդման   համար   մեր ճամբարին մասնակից ենք անում  նաև   զինվորների»,- մանրամասնել է Ե. Հաջիյանը:

Խոսելով ճամբարի առօրյայի մասին՝ Ե. Հաջիյանը տեղեկացրել է, որ ճամբարում երեխաների համար կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, սկաուտական, հայրենասիրական դասընթացներ, Արցախյան գոյամարտի և ազգային հերոսների կյանքի ու գործունեության վերաբերյալ:

«Բանակումի մասնակիցները բաժանվել են 7 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կրում է ապրիլյան պատերազմի և մինչ այդ առաջնագծում նահատակված զինծառայողների անուններ` Արմենակ Որֆանյան, Քյարամ Սլոյան, Ազատ Ասոյան, Նորայր Հաջյան, Ադամ Սահակյան, Ռոբերտ Աբաջյան և Սասուն Մկրտչյան»,- ընգծել է «Հայկի Սերունդ» ՀԿ արտաքին կապերի պատասխանատուն և ավելացրել, որ կազմակերպվում են նաև սպորտային և մշակութային իջոցառումներ՝ ազգային երգ ու պար, որոնք դաստիարակչական և կրթական նպատակներ ունեն: Ճամբարականների համար ապահովվում է օրական չորսանգամյա սնունդ:

«Նմանատիպ ճամբարի կազմակերպումը հայ երիտասարդներին համախմբելու, հայրենասիրական ու ազգային գաղափարներ սերմանելու նպատակ ունի, ինչպես նաև խթանել սկաուտական շարժման զարգացումը և տարածումը Արցախում»,- ասել է Ե. Հաջիյանը և հավելել, որ ճամբարի 2 հերթափոխին ընդհանուր առմամբ մասնակցելու են 300 պատանի ու երիտասարդ:

Ինչպես հայտնել է Ե. Հաջիյանը, ծրագրի համաձայն, մասնակիցները կայցելեն Շուշիի պատմամշակութային հուշարձաններ, «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոց, թանգարաններ ու տեսարժան վայրեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed