Ես հավատում եմ, որ վաղվա հեռուստատեսությունը պետք է լինի ավելի հարուստ, պետք է լինի ավելի բովանադակալից, քան այսօրվա հեռուստատեսությունն է

Ի՞նչ խնդիր պետք է լուծի հեռուստատեսությունն առհասարակ, ո՞րն է նրա գերխնդիրը և լուծում է արդյո՞ք այդ խնդիրը, թե՞ ոչ: Այս թեմայի շուրջ այսօր զրուցեցինք հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանի և հաղորդավար, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի հետ:

«Հեռուսատտեսության գերխնդիրը կրթելն է, նույնիսկ զվարճանալով կրթելը. եթե դա հումոր է, այն ավելի շատ երգիծանքի պետքէ վերածվի, այլ ոչ թե լկտիության»,- այսօր Մենք  մամուլի ակումբում լրագորղների  հետ հանդիպան այսպիսի կարծիք հայտնեց, հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը:  Բանախոսի համոզմամբ դա այն է, ինչը պակասում է այսօրվա հեռուստատեսային աշխարհում:

«Այդ պակասը զգացվում է՝  մի տեղ ավելի քիչ, մի ուրիշ տեղ ավելի շատ, սակայն բոլոր հեռուստաընկերություններում էլ քիչ են նման հաղորդումները»:

Փորձառու մասնագետի խորին համոզումն այն է, որ ոչ տեղական , ոչ արտերկրյա հեռուստատեսային աշխարհում կարիք չկա նոր հեծանիվ հորինել, քանի որ ամեն բան արդեն արված է, ամեն բան ասված է, միայն մնում է այդ տարիների աշխատանքը ծառայեցնել բուն նպատակին:

«...Հեռուստատեսությունում հեծանիվ հայտանգործել հնարվոր չէ, ամեն ինչ արդեն ասված է տարիների ընթացքում, սակայն այդ ամենը պետք է կարողանալ պահպանել  և ավել զարգացնել՝ հանուն վաղվա հեռուստատեսության, իսկ ես հավատում եմ , որ վաղվա հեռուստատեսությունը պետքէ լինի ավելի հարուստ, պետք է լինի ավելի  բովանադակալաից, քան այսօրվա հեռուստատեսությունն է»:

Կարեն Քոչարյանը հորդորեց հեռուսատատեսություններին դադարեցնել եթերից մարդկանց սոցիալական թեմաների կամ կրիմինալ աշխարհի մասին հիշեցնելը, որովհետև առանց այն էլ մարդիկ խեղդված են այդ ամենի մեջ: Նրա կարծիքով մենք այնքան լավ թեմաներ ունենք, որ պարզապես հանցագործություն է հեռուստաընկերությունների կողմից դրանք  անտեսելը:

8f6dpnv8tk4q7m 2fn4wap

Ավագ սերնդի հետ համակարծիք էր նաև երիտասարդ հաղորդավար Արևիկ Ուդումյանը: Նրա կարծիքով ժամանակին կար առաջարկ և եթե այդ առաջարկը գրագետ էր, ապա դա ընդունվում էր բոլորի կողմից, իսկ այսօր կա պահանջարկ և մարդիկ հաճախ ընտրում են այն ինչն ավելի հեշտ է յուրացվում:

«Ցավոք սրտի պետք է ընդունել, որ հեռուստատեսությունը ոչ միայն մշակույթի ճյուղ է, այլև տնտեսության, ինչը նշանակում է, որ պետք է ստեղծել փող, հետևաբար պետք է ունենալ ներդրումներ, պետք է ունենալ շահույթ, ինչի արդյունքում շատ հեռուստատեսություններ  մի կողմ են դնում ինչն է լավ, ինչն է վատ և փորձում են ստեղծել մի բան, որը կծախվի»:

Շոու ծրագրերին անդրադառնալիս երիտասարդ մասնագետը նշեց, որ թեև  դրանք էլ մի բան չեն, բայց համեմատության հետ՝ կրիմինալ ու վատորակ հաղորդաշարերի, պետք է ասել, որ գոնե դրանք հեռու են դաժան տեսարաններից  և համամետական առումով թերևս կարելի է այդ ընտրել:

«Ավելի լավ է ուրախացնել, քան ահասարսուռ տեսարանների ականատես դառնալ: Չնայած, սա ևս այն չէ, ինչ-որ շատ հաճախ կցանկանայինք ընտրել մեր փոքրիկների համար»:

 

Հեղինակ՝ Վարդ Գիշյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed