Այսօր՝ ժամը 11:00 webtv.am-ի եթերում տեղի կունենա «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմի համացանցային մեծ պրեմիերան

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա  քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին նվիրված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմի համացանցային մեծ պրեմիերան: Տեսաֆիլմի հիմքում Լևոն Խեչոյան մեծանուն գրողի մտածումներն են ազատության, անկախության, հայի, Հայաստանի, երկրի, հայրենիքի, պատերազմի, խաղաղության, զինվորի, հողի մասին…Խորքային մտածումներ, որոնք երևակում են «հողի դողը»…

Այն նվիրվում է Հայաստանի անկախության 25-րդ ամյակին: Լևոն Խեչոյանն այդ անկախության կերտողներից էր նաև: Տեսաֆիլմում հնչում է նաև Լևոն Խեչոյանի ձայնը: Համացանցային մեծ պրեմիերան կկայանա webtv.am, 1in.am, aravot.am, 168.am ռեսուրսների համաժամանակյա հեռարձակմամբ:

Տեսաֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed