Այն, ինչ ես անում եմ, ոչ մեկին պետք չէ․ «Արխիվ»-ում Լևոն Աթոյանցն է (տեսանյութ)
Ֆիլմեր նկարահանելիս օպերատորը չէր քնում, մտածում էր, պատկերացնում, ցանկանում ստեղծել տարօրինակ ու անսովոր պատկերներ՝ խախտելով կինոյի կանոնները: Ահա այսպիսին է Լևոն Աթոյանց արվեստագետը, որն իր ստեղծագործաական ինքնատիպ գույնն ու ձևը բերեց կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։
Аraratnews.am լրատվականի իմ հեղինակային «Արխիվ» հաղորդաշարն այս անգամ զրուցել է Լևոն Աթոյանցի հետ՝ զրույցի միջոցով արխիվացնելով «Հայֆիլմի» մի ամբողջ պահոց։
Լևոն Աթոյանցը արդեն դժվարությամբ է կարողանում բացել սեփական կինոխցիկի մեծ երկաթե տուփը: Հենց այստեղ են պահվում են նրա օբյեկտիվները․ ինը կիլոյանոց տեսախցիկն է, որով նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերը՝ «Տժվժիկը» «Մորգանի խնամին», «Քաոսը», «Հեղնար աղբյուրը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» «Խոշոր շահում» և մյուս բոլոր ֆիլմերը:
- Previous Ջիմ Քերին հայտնել է «Դիմակը» ֆիլմի շարունակության մեջ իր նկարահանվելու պայմանը
- Next Հայ հանդիսատեսն ընտանիքի պես է. Սիրուշո (տեսանյութ)