Այդ ոչինչը ես եմ. Ավետիք Իսահակյան

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջդերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ:Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ուզարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատվածշքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչումպատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբիառաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.

– Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

– Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.

– Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

– Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:

– Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

– Հետո՝ վեզիր:

– Հետո՞:

– Փոխարքա:

– Հետո՞:

– Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

– Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

– Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբպատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

 

Տարածել`
Share

You may also like...