Ամփոփվեց «ՌեԱնիմանիա» 8-րդ փառատոնի արդյուքները

«ՌեԱնիմանիա» 8-րդ փառատոնի արդյուքները ամփոփվել են: Փառատոնի ամփոփիչ ասուլիսի ժամանակ  փառատոնի տնօրեն Վրեժ Քասունի կարծիք հայտնեց այն մասին, որ արտերկրում  «ՌեԱնիմանիա»-յի ստեղծագործական թիմն ավելի ճանաչելի է, քան Հայաստանում:

 «Փառատոնի ողջ ժամանակահատվածում տեղի ունեցած վարպետության դասընթացներին մասնակցել է շուրջ 400 մարդ: Իսկ վարպետության դասերի հետ կապված  մեր հիմնական նպատակն այն է, որ զարգացնենք պատկերապատման արվեստը»:

Քասունու խոսքով փառատոնի շրջանականերում նախատեսվում է  Հայաստանի և Լեհաստանի ազգային կինոակադեմիաների միջև համագործակցություն և բացի պայամանգիրը, նաև՝ ուսանողների փոխանակման ծրագիր կմշակվի:

«Ուրախ ենք նաև, որ շարունակվում են կրթաթոշակի ծրագիրը, ինչը  առնվազն 5-6 տարի դեռ կշարունակվի: Պետք այդ տարիների ընթացքում հասցնենք հայաստանում ստեղծել նաև անիմացիայի ֆակուլտետ, ինչը մեծ պատասխանատվություն է և միայն ինձնից կախված չէ, նաև պետական ծրագիր է պետք դրա համար: Իմ երազանքն է, որ ֆակուլտետն իր աշխատանքը  2017 –ից սկսի, և պարտադիր չէ, որ իմ կողմից, ով էլ լինի և սկսի այդ աշխատանքները, ես միայն ուրախ կլինեմ և կողջունեմ»,-ասաց փառատոնի տնօրենը:

Նյութը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...