Ամփոփվեց «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի արդյունքները

Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տան դահլիճում ամփոփվել է «Անկախության սերնդիձայնը» խորագրով մրցույթ-փառատոնը: Սեպտեմբերի 20-ին Մայր բուհում մեկնարկել էր Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնը, որը նվիրված է ՀՀ եւ ԼՂՀ անկախության 25-ամյակներին: Այն անցկացվում էր երեք ուղղություններով՝ կոմպոզիտորական մրցույթ, գրական մրցույթ, կերպարվեստի, լուսանկարչության եւ կիրառական արվեստի մրցույթ:

Մինչ մրցանակաբաշխության հանդիսավոր անցկացումը փառատոնի մասնակիցները ԵՊՀ մշակույթի կենտրոնում եւ Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը մասնակցել են վարպետության դասերի, լսել մասնագետների կարծիքներն ու հանդես եկել մի շարք առաջարկություններով:

Ամփոփիչ համերգ-մրցանակաբաշխությանը ներկա էին ոչ միայն ժյուրիի անդամներ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Total Art» մշակութային ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարչուհիԱննա Հարությունյանը, կոմպոզիտոր Կոստանտին Պետրոսյանը, այլեւ «Գրական Տապան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող հայազգի եւ արտասահմանյան հայտնի գրողներ, ինչպես նաեւ «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի կարծիքով՝ առաջին անգամ այս ձևաչափով անցկացվող փառատոնը ոչ միայն բացահայտում է անկախության սերնդի տաղանդավոր ձայներին, այլեւ նրանց հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, նրանց առջեւ բացում դռներ, որոնք նպաստելու են հետագա հաջողություններին ու ձեռքբերումներին. «Անկախության տոնը այլ կերպ նշել հնարավոր չէր, եւ մենքորոշեցինք փառատոնը նվիրել մի քառորդդարյա պատմության, որի երիտասարդները ստեղծագործում են ևունեն լուրջ ասելիք: Հավելեմ, որ փառատոնը ներառված է Անկախության տոնի շրջանակներում Մայր բուհումանցկացվելիք միջոցառումների ցանկում, որն այսուհետ պարբերական բնույթ կունենա, եւ մեր նպատակն էայն դարձնել միջազգային»:

 

Ազա Ղասաբյան

Նյութի աղբյուրը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...